Օգտագործման պայմաններ
Օգտվելով «Իգոս» ՍՊ Ընկերության «Prestigekapan.online» առցանց խանութիցից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ, անհրաժեշտության տպել ու պահել Ձեր մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
Գաղտնիության քաղաքականություն
Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
· էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը:
· Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն:
· Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան:
· Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):
· Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով:
Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի:
Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը ապահով և հարմարավետ, ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալ նպատակներով.
· Ձեր պատվիրած ծառայությունների կատարման ապահովում
· Մեր ծառայությունների, և գովազդի որակի չափում և բարելավում
· Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
· Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:
Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
- Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:
- Եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:
- Եթե Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, և առաքման գումարը:
«Իգոս» ՍՊԸ
տնօրենություն
2020թ.